Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե
Մշակույթ
18:23 01/05/2025
Հայաստան

Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։

 «Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։

Մեր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնել է․ ««Դոպինգ սփեյս» կազմակերպության կողմից միջոցառման կազմակերպման վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել։ Ընկերությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու և պայմանագրով հատկացված գումարը, ինչպես նաեւ տուգանքը, համաձայն պայմանագրի 2.4.11 կետի, ՀՀ պետական բյուջեի կենտրոնական գանձապետական հաշվին վերադարձնելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե